25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչ է ասում Աստվածաշունչը եկեղեցու մասին

Մարդկությունը բաժանված է երկու մասի, երրորդ կամ միջին վիճակ չկա. կա հավատացյալ կամ անհավատ, բարի կամ չար, լույս կամ խավար, օրհնության կամ անեծք, դրախտ կամ դժոխք, Եկեղեցի կամ աշխարհ, ուստի եթե դու դեռ չես միացել ԵԿԵՂԵՑՈՒՆ, ապա Աստծո Խոսքը կօգնի քեզ’ ընտրություն կատարելու և միանալու այն Եկեղեցուն, Ում Իր մոտ վերցնելու համար շուտով Տեր Հիսուսը կվերադառնա:

  • Քրիստոս է հիմնել Եկեղեցին և Եկեղեցին միայն Աստծուն է պատկանում, քանի որ քրիստոնյա ժողովքը փրկագնված է Քրիստոսի Արյունով: Եկեղեցին ոչ թե մարդու վրա է կառուցված, այլ Պետրոսի հռչակած այն Վեմի վրա, թե’ յիսուսն է Աստծո Որդին’ խոստացված Մեսիան: Եկեղեցին ոչ թե որևէ մարդու անունն է կրում, այլ’ միայն Քրիստոսի, Ով հարություն առավ Իրեն հավատացողներին հավիտենական կյանք տալու համար (Մթ.16.18, Գործ. 20.28):
  • Եկեղեցին դեռևս աշխարհստեղծումից առաջ էր ծրագրվել Աստծո կողմից (Եփ.1.4-6): Հինկտակարանյան Եկեղեցին սկսվեց Ադամ-Եվայից, ովքեր ընդունեցին Մեսիայի գալուստի Բարի լուրը (օննդ. 3.15) և շարունակվեց անհաշիվ կին-տղամարդ հերոսներով մինչև Հովհաննես Մկրտիչ: Նորկտակարանյան և այժմյան Եկեղեցին, այսինքն Քրիստոսի Արյունով փրկվածների ժողովքը ստեղծվեց Քրիստոսի հարությունից 50 օր անց, երբ Սուրբ Հոգին երկիր իջավ: Սուրբ Հոգին Քրիստոսի Հոգին է և մինչ օրս Նա է Եկեղեցու Առաջնորդը, Ուսուցիչը, Մխիթարիչը: Մինչև Հիսոաի վերադարձը Սուրբ Հոգին մխիթարում, սրբացնում, զորացնում, «զարդարում» և պատրաստում է Եկեղեցուն:
  • Եկեղեցի բառն առաջացել է հունարեն «էկլեսիա» բառից, որը նշանակում է’ ժողովք, ժողովուրդ, հավաքույթ, ուրեմն’ Եկեղեցին Հիսոաի Անունով հավաքվածների միությունն է երկու-երեք հոգուց սկսած (Մթ.18.20): Եկեղեցի- ժողովուրդը նախ պետք է միաբանությամբ հավաքվի օծված եկեղեցաշենքերում, տաճարներում, բայց կարող է հավաքվել նաև այլ տարածքներում, դահլիճներում, բնության մեջ և իհարկե տներում (Հռ.16.5, Կող.4.15, Փլմ.2), կարևորը՝ Աստծո ներկայությունն է ժողովքում:
  • Եկեղեցին կենդանի Մարմինն է Քրիստոսի, այսինքն’ Եկեղեցին նախ կյանք ունեցող հոգևոր շինություն-կառույց է, որի Գլուխը Քրիստոսն է, հիմքը’ առաքյալներն ու մարգարեներն են, կառույցի կենդանի քարերը քրիստոնյաներն են, իսկ բոլորին իրար միացնող շաղախը’ Աստծո Սերը (Եփ.5.26, Կող.1.8, 1Կոր.3.9): Եկեղեցու յուրաքանչյուր անդամ իր հատուկ տեղն ու գործն ունի փրկության ծրագրում (1 Կոր.10.32, 12.12-31, Հռ.12.5, Եփ.4.11-13, 5.25-27, Եբր. 12.23):
  • Եկեղեցին Մեկն է և Միակն է՝ կազմված բոլոր ազգերից ու լեզուներից և չի կարող սեփականաշնորհվել որևէ պետության կամ ազգի կողմից (Գաղ.Յ.27-28), թեև ցանկացած պետություն կարող է քրիստոնեությունը հռչակել որպես պետական կրոն: Իսկ իրարից անուններով-ծեսերով-մշակույթով-ավանդույթով տարբերվող բոլոր տեղական տեսանելի եկեղեցիները կազմում են միակ Տիեզերական Եկեղեցին՝ Քրիստոսի Մարմինը:
  • Եկեղեցին Աստծո Տունն է, աղոթքի տուն, սրբության տուն, ուստի չպետք է լինի առևտրի ու խաբեության վայր: Եկեղեցին Սուրբ Հոգու բնակարանն է, քրիստոնյաների Հոր տունն է: Քրիստոնյան ինքը նույնպես Աստծո տաճար է, ուրեմն ոչ մի առնչություն չպետք է ունենա մեղքի և պղծության հետ (1 Տիմ.3.15, Մարկ.11.1,7, 1Կոր. 6.19-20):
  • Եկեղեցին Աստծո Ընտանիքն է և քանի որ այդ ընտանիքի անդամները, անկախ ազգային պատկանելությունից, Երկնային Հոր որդիներն են, ուրեմն բոլորը քույր-եղբայր են միմյանց և այդ ընտանիքի անդրանիկը Քրիստոսն է (Եփ.4.4-6, Հվ.1.12-13, Հռ. 3.29, Եբր.2.11-12, Մթ. 18.17):
  • Եկեղեցին Գառի Հարսն է, Սուրբ Կույս է, Աստծո նշանածն է: Ինչպես հարսը, այդպես էլ Եկեղեցին պետք է պատրաստվի Քրիստոս Փեսայի հետ հանդիպմանը (2Կոր. 11.2, Ես.54.5, Հայտ.21.9,10):
  • Եկեղեցին Աստծո Հոտն է, մենք գառնուկներ ենք, իսկ Հիսուսը՝ Բարի Հովիվը: Եկեղեցին ճանաչում է իր Հովվապետի ձայնը ևՆրան է հետևում (1Պետ. 5.2-4, Հովհ.10.16):
  • Եկեղեցին Դպրոց է, որտեղ Ուսուցիչը Քրիստոսն է, դասագիրքը’ Աստվածաշունչը, և այդ դպրոցում բոլորը աշակերտ են` անկախ տարիքից ու դիրքից (Մթ.23.8, Հովհ.8.31,32):
  • Եկեղեցին Բանակ է, ունի սպառազինություն, զենքեր և ռազմավարություն’ պայքարել չարի դեմ ու հաղթել, գրավելով “Ավետյաց երկիրը” (2Տիմ. 2.3-4, Եփ. 6.11-18, Մրկ. 6.7,13, Հվ. 20.22-23):
  • Եկեղեցին խաղողի վազ է: Որթատունկը՝ Հիսոան է, իսկ ճյուղերը՝ աշակերտները (Հովհ.15.1-5): Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է միշտ պտղաբեր լինի Սուրբ Հոգու պտուղներով, բարի գործերով, առաքինություններով:
  • Եկեղեցին աշխարհի լույսն է և երկրի աղը (Մթ. 5.13-16): Լույսը չպետք է մարի, աղը չպետք է անհամանա: Եկեղեցու ամեն քրիստոնյա պետք է լուսավորի իր շրջապատը` խոսքով և գործով:
  • Եկեղեցին շուտով վերցվելու է երկրից (1 Կոր. 15.52, 1Թես. 4.12-16, 2Թես. 2.6-7): Քրիստոսը վերադառնալու և Իր հետ Երկինք է վերցնելու ոչ թե տարբեր անվանումներով, գժտված, իրար աղանդ համարողներին, այլ’ միակ, ճշմարիտ-կենդանի Եկեղեցուն, որը միությունն է այն քրիստոնյաների, ովքեր ամեն օր ապաշխարում, ներվում և փրկագնվում են Քրիստոսի Արյամբ, հավատում են Հիսոաի հարությանը և գալստյանը, միացել են Աստծո ընտանիքին վերստին ծնունդով, Մկրտությամբ և Հաղորդությամբ, ամեն օր Աստվածաշունչ են կարդում, աղոթում են, բարեգործ ու առաքինի կյանք են վարում և սպասում են Քրիստոսի վերադարձին:
  • եվ ամենակարևորը. Եկեղեցին Առաքելական է՝ բառի սուրբգրային իմաստով ու գործունեությամբ, այսինքն’ Եկեղեցին ուղարկված է, առաքված, միսիոներական, և Եկեղեցու գլխավոր նպատակը՝ Քրիստոսի հարության և Նրա վերադարձի Բարի լուրը ոչ միայն իր երկրի, այլև աշխարհի բոլոր մարդկանց հասցնելն է (Մթ.28.19,20, Հռ.1.8, 1Թես. 1.8-10): Աստվածաշնչի ուսմունքներով առաջնորդվող քրիստոնեական բոլոր ճշմարիտ եկեղեցիները ըստ էության պետք է Առաքելական լինեն: Եկեղեցու բոլոր անդամները Աստծուց օծված, ուղարկված-առաքված են աշխարհի մեջ ապրելու և գործելու Հիսուս Քրիստոսի պես, իրենց ընտանիքներում և իրենց բնակավայրում քարոզելով Աստծո Խոսքը (Ղուկ.4.18-19, Գործ. 10.38):
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ