Արգամ Աբրահամյանը դատի է տալիս. Ժողովուրդ

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, դիմել է դատարան: Օրաթերթին հայտնի դարձավ, որ Աբրահամյանը դիմել է ՀՀ վարչական դատարան`
պահանջելով, որ Արտաշատ քաղաքի բնակչուհի Մերի Սաֆարյանից բռնագանձվի 1 միլիոն դրամ: Օրաթերթի հետ զրույցում Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը հայտնեց, որ քաղաքացին չի վճարել գույքահարկը, ինչի համար էլ քաղաքապետարանը օրենքով սահմանված կարգով դիմել է դատարան, որպեսզի այդ ճանապարհով կարողանա քաղաքացիներից պահանջել գումարը:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: