15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Որսագողը հայտնաբերվեց

Օրերս զանգվածային լրատվության միջոցներն անդրադարձել էին սեպտեմբերի 25-ին Խոսրովի արգելոցի “Կաքավաբերդ” կոչվող հատվածում անհայտ անձանց կողմից կատարված ապօրինի որսագողության դեպքին: Կարմիր գրքում գրանցված կենդանիների` կովկասյան արջի եւ բեզոարյան այծի որսագողության դեպքը հասարակական լայն հնչեղություն ստացավ:

Այս արտառոց դեպքի բացահայտմանն ուղղված աշխատանքներն անհապաղ սկսվեցին եւ առաջին իսկ օրվանից ոստիկանության պետի անմիջական հսկողության տակ էին:

Փաստի առթիվ ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում հարուցվց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 294 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Եվ ահա, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության ու Արտաշատի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակ անց` սեպտեմբերի 29-ին հանցագործությունը բացահայտվեց:

Որսագողը 1983 թ. ծնված, Գառնի գյուղի բնակիչ, ջրային մատակարարումների պահպանության ծառայության աշխատակից Նորիկ Սարգսյանն է:

Սարգսյանը սեպտեմբերի սկզբներին Կաքավաբերդին կից տարածքում ճոպաններով ծուղակ էր պատրաստել ու մոտը եղած զենքով գիշերով սպանել թակարդն ընկած արջին, իսկ օրեր անց համարյա նույն տեղամասում նրա զոհն էր դարձել նաեւ բեզոարյան այծը:

Նորիկ Սարգսյանի կացարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են որսորդական երկփողանի հրացան եւ կարաբին, որսորդական այլ պիտույքներ, արջի յուղ եւ այլն:

Կատարվում են համապատասխան փորձարարական գործողություններ, ճշտվում են դեպքի հանգամանքներն ու հասցված վնասի չափը:

Քննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ