18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արփինե Հովհաննիսյանը՝ copy-paste-ի դեմ… 100-200 հազար դրամ փոխհատուցում

Այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը Ազգային ժողովում ներկայացրեց ՛՛Հեղինակային և հարակից իրավունքի մասին՛՛ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով սահմանվում է, որ լրատվամիջոցները պարտավորվում են այս կամ այն լրատվամիջոցից փոխառված նյութը չտեղադրել ամբողջությամբ, այլ նպատակն արդարացնող ծավալով:

՛՛Լրատվական դաշտում հնչում են մտահոգություններ, որ լրատվական նյութերը փոխառնվում են, երբեմն առանց հղում կատարելու, ծավալն այն չափով է արտահայտվում, որ բացակայում է անհրաժեշտությունը սկզբնաղբյուրը կարդալու համար:

Այսօր շատ լրատվամիջոցներ պարզապես վարկանիշ ապահովելու համար են նյութեր տեղադրում և չեն պահպանում էթիկական պայմանները՛՛,-նշեց Հովհաննիսյանը:

Վերջինս շեշտեց, որ առաջին հերթին մտահոգություն հնչեցվել է տպագիր լրատվամիջոցների կողմից: ՛՛Այս օրինագծով ցանկացած վերարտադրություն պետք է լինի նպատակն արդարացնող ծավալով, այս եզրույթը նորույթ չէ հայկական օրենսդրության մեջ, դա նշանակում է, որ այդ տերմինը միշտ տեղ է գտել դատական պարակտիկայում՛՛:

՛՛Այս եզրույթը նշանակում է, որ չպետք է բացահայտվի լրատվական նյութի բուն էությունը, որն ասելով հասկանում ենք, որ պետք է պահպանվի հիմնական նյութը այցելելու անհրաժեշտությունը: Երկրորդ խնդիրը ակտիվ հղման գաղափարն է, բայց դա չի կարող լինել նյութի ամբողջական վերարատադրության դեպքում, երրորդ փուլը հատուցման մասին է, մեկ լրատվամիջոցը մյուսից 100-200 հազար դրամ հատուցում կարող է պահանջել վերոհիշյալը խախտելու դեպքում:

Այս հատուցումն իրենից չի ենթադրում վարչաիրավական հետևանքներ, այսինքն` այդ գումարը մեկ սուբյեկտից դեպի մյուս սուբյեկտ է գնում՛՛,-բացատրեց պատգամավորը:

Այս օրենքի նախագիծը ենթադրում է կարգավորել հայկական լրատվամիջոցներում սկիզբ առած ՛՛copy-paste՛՛-ը` փորձելով պաշտպանել լրատվամիջոցների հեղինակային իրավուքները և շահերը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ