Ես դեմ չեմ, եթե որոշում լինի. Փոստանջյանը` քաղաքապետի թեկնածու լինելուց
«Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ որոշակի աշխատանքներ իրականացնում ենք, բայց դեռ որոշում հստակ չունենք կարող ենք մասնակցել, թե ոչ: Որոշումը կիրականացվի այս 2 օրը: Եթե որոշենք, կառաջադրվենք, միգուցե, հենց առանձին ցուցակով մեր կուսակցությունով»,-այսօր «Ազատության» ուղիղ եթերում ասել է «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը
` պատասխանելով հարցին, թե արդյոք մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին:
Նա հավելեց, որ եթե կուսակցությունը որոշի մասնակցել, ապա ինքն էլ կողմ կլինի, և հենց ինքը կարող է լինել քաղաքապետի թեկնածուն: «Եթե այդպիսի որոշում կլինի, կարող է և ես լինեմ, ես դեմ չեմ»: