04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Փաստաբան որդին անհիմն է համարում բժիշկ հոր մեղադրանքը

Թմրամիջոցների իրացման մեղադրանքով ձերբակալված Բաղրամյան գյուղի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գագիկ Հարությունյանը այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ դատարանը կալանավորեց երկու ամսով: Նա արդեն “Նուբարաշեն” քրեակատարողական հաստատությունում է:

Այս մասին Henaran.am-ին ասաց նրա որդին` Հարություն Հարությունյանը: Վերջինս փաստաբան է, եւ ինքն էլ է ներգրաված հոր պաշտպանության գործում:

Գագիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը:

Փաստաբան որդու կարծիքով, հայրը մեղավոր չէ, մեղադրանքն անհիմն է: Խուզարկել են բնակարանը, բայց ոչինչ չեն գտել:

 “Հայրս թմրադեղերի հետ առնչություն չի ունեցել, ընդամենը որպես հիմնարկի տնօրեն բաշխել է հիմնարկին տրամադրված հոգեմետ միջոցները”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ