Էրդողանը հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ

Անկարայում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի հանդիպումը: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` դռնփակ հանդիպումը տեղի է ունեցել Էրդողանի նախագահական նստավայրում և տևել է 2 ժամ 10 րոպե:
Աղբյուրը, հղում անելով Թուրքիայի նախագահական աղբյուրներին, տեղեկացնում է, որ կողմերը քննարկել են Սիրիայում և Իրաքում տիրող դրությունը, ինչպես նաև «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հարցը: Կողմերը վճռականություն են հայտնել միասնական ուժերով պայքարել ահաբեկչության դեմ:
Օրակարգային հարցերից էր եղել նաև իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի արտահանձման հարցը, ում թուրքական իշխանությունները մեղադրում են Թուրքիայում հունիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման կազմակերպման մեջ:
Նշենք, որ ավելի վաղ Թիլլերսոնը հանդիպել էր Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ: