Հալեպում բնակվող հայերը վտանգի տակ են
Թուրքագետ Արտակ Շաքարյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ նաեւ ԱՄՆ կողմից Սիրիայի վրա հարձակումից կտուժեն նաեւ Հալեպում բնակվող հայերը: Սա նրանց համար կլինի եւս մեկ կոտորած: “Հալեպում մեծ խնդիր է առաջացել, քանի որ տեղի ապստամբները, իշխանության համար, բաժանվել են մի քանի մասի եւ փակել են Հալեպի փախուստի ճանապարհները”,-ասաց նա:
Ինչ վերաբերվում է Իրանին, ապա նա հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի հարվածի: “ Իրանին միայն միջուկային զենք է պետք է՝ պաշտպանվելու համար, նա չի ցանկանում ներգրավվել պատերազմական գործողությունների մեջ: Այսօր Սիրիան միակ սահմանն է, որ բաց է Իրանի համար, իսկ Սիրիայի ոչնչացումը Իրանի համար բերում է մեկաուսացման”,-նշեց բանախոսը:
Իսկ Մոսկվայի դրսեւորած քաղաքականությունը՝ Դամասկոսին զենք չտրամադրելու առումով, քանի որ Դամասկոսն ուշացրել է վճարումները, ըստ Շաքարյանի, բարի ժեստ էր, մանեւրելու մեկ քայլ, որով նա Սիրիան թողնում է “բախտի քմհաճույքին”:
”Մոսկվան այդքան հզոր ուժ չէ, որ կարողանա ազդել արեւմտյան երկրների որոշման կայացման վրա, նա կարծես հանձնում է Սիրիան ԱՄՆ-ին”,-եզրափակեց նա: