19 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Ամենաինտրիգային դիալոգը` անկախության պատմության ընթացքում /վիդեո/

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Henaran.am-ի հետ զրույցում կանխատեսումներ արեց Սարգսյան-Պուտին հանդիման առնչությամբ: Քաղաքագետը այս հանդիպումը համարեց անկախության ձեռքբերումից հետո ամենաինտրիգային հանդիպումը, քանի որ Հայաստանը հիմա կանգնած է լուրջ ընտրության առաջ.

”Պուտին Սարգսյան այսօրվա դիալոգի, զրույցի, հանդիպման  օրակարգում առաջնային լինելու է մի կողմից՝ Հայաստան-Եվրոպա, մյուս կողմից՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ” :

Ըստ քաղաքագետի` Սերժ Սարգսյանը փորձելու է ռուս գործընկերոջը համոզել, որ “եւ-եւ”-ի քաղաքականությունը ճիշտ է և որ ինտեգրացիան չի կարող ինչ-որ կերպ խանգարել հայ- ռուսական հարաբերությունները:

Կանդրադառնա արդյոք Հայաստանի նախագահը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված զենքի մասին հարցին.

”Բնականաբար զրույց լինելու է  այդ թեմայի շուրջ, պարտադիր չէ, որ այդ հանդիպման բոլոր մանրամասներին հետո մենք տեղյակ լինենք:

Սովորաբար երկու նախագահների առանձնազրույցները լայն լսարանին հասնում են շատ կարճ մի քանի նախադասությամբ: Մենք ոչ լարված հարաբերությունների տեսարաններ կտեսնենք և ոչ էլ բարեկամական”,-մեկնաբանեց քաղաքագետը :

Մանրամասները` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ