05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչ քայլերի կդիմի ոստիկանությունը

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, Նախախորհրդարան շարժման անդամ, կինոռեժիսոր՝  Տիգրան Խզմալյանը խոսեց վերջին շրջանում Երևանում քաղաքացիական նախաձեռնությունների կողմից կազմակերպված ակցիաների և դրանց բովանդակության մասին: Տիգրան Խզմալյանի  կարծիքով Հայաստանում հերթական անգամ ծավալվում են իրադարձություններ, որնոնք կարելի է համեմատել անգամ 1988 թվականի հետ:

Ըստ Տիգրան Խզմալյանի.”Տապալվեց կուսակցական քաղաքական դաշտը, որի ապացույցը անցած նախագահական ընտրություններին ընդդիմադիր կուսակցությունների չմասնակցելն էր, կամ Րաֆֆի Հովհաննիսյանի փորձը, որը ավարտվեց կարճատև վերելքով և անկմամբ»:

Տիգրան Խզմալյանը նկատեց, որ չնայած կարկառուն քաղաքական ուժերը իրենք գործնեության արդյունքում չկարողացան հասնել շոշափելի արդյունքների, այնուամենայնիվ ինքնաբուխ ձևով ստեղծվեց ոչ քաղաքական  ուժերը, որոնք այս պահին պայքարում են  Հայաստան երկրի շահերի համար. “Բնության մեջ դատարկություններ չեն լինում:  Այդ  դատարկությունը քաղաքական կյանքում լցվեց որոշակի նախաձեռնություններով, ձևավորված խմբերով”,-փաստեց քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվ մասնակիցը:

Տիգրան Խզմալյանը հավաստեց, որ մոտ օրերս Կոմիտասի 5 հասցեում տեղի ունեցող պայքարը կարող է փոխադրվել Փակ շուկա, այնուհետև կլինեն շարժումներ ուղղված ուսման վարձերի թանկացման դեմ: Խոսելով “Նախախորհրդարան” շարժման մասին Տիգրան Խզմալյանը նշեց, որ այն պարզապես կուսակցությունը չէ այլ ժողովրդին իր իշխանությունը վերադարձնելու գործիք.”Նախախորհրդարանը ստեղծվել է, որպես համակարգափոխության միջոց և գործիք”,- ավելացրեց նա:

“Կոմիտաս 5-ում կայացած միջոցառումներրի ժամանակ բակի հետ կապված խնդիր էին դրել բնակիչները, սակայն նրանք համոզվեցին, որ ամեն ինչի մեջ մեղավորը համակարգն է, այսինքն նրանք անցան դպրոց և սկսվեց համակարգի դեմ ընդվզումը”,-ասաց Տիգրան Խզմալյանը:

Տիգրան Խզմալյանը աննախադեպ համարեց այն,  որ 50 հոգու ձերբակալություն է տեղի ունեցել Կոմիտաս 5 հասցեի շուրջ ծավալված իրադարձությունների ժամանակակ. “Ոստիկանությունը, որը իր վրա ստանձնել է իշխանությունների պահակի դերը,  արդեն ակնարկել է, թե ինչ միջոցների է պատրաստ դիմել՝ և Էլեկտրաշոկերի, և ջրցան մեքենանների, և այլ միջոցների “:

Տիգրան Խզմալյանի դիտարկմամբ չնայած քրիստոնեության հիմքը սերն է, սակայն գործում է նաև ակն ընդ ական, ատամ ընդ ատամ սկզբունքը:Նա հավելեց, որ քաղաքացիական պայքարը շարունակվելու է և անպայման կլինեն զգալի փոփոխություններ:

 

 

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ