Քեյթ Միդլթոնի զգեստը հիացրել է բոլորին /ֆոտո/

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլիամն ու նրա կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը պաշտոնական այցով ժամանել են Ֆրանսիա։
Երեկոյան ամուսինների պատվին ընթրիք է մատուցվել, որին մասնակցել է ֆրանսիական բարձր հասարակությունը՝ քաղաքական գործիչներ, երգիչներ, դերասաններ եւ այլն։
Սակայն երեկույթի իսկական թագուհին դարձել է Քեյթ Միդլթոնը։ Նա ներկայացել է դիզայներ Ջեննի Պեկհեմի շքեզ զգեստով, որը նրան շատ էր սազում եւ էլ ավելի էր գեղեցկացրել։

Ու թեեւ ավելի վաղ լրատվամիջոցները գրում էին, որ Ուիլիամը ընկերների հետ մեկնել է հանգստի, որտեղ նրա կողքին մոդել Սոֆի Թայլորն է եղել, եւ որ Քեյթը այնքան է բարկացել, որ պատրաստվում է ամուսնալուծվել, զույգը միասին բավական երջանիկ տեսք է ունեցել։

