24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԼՂՀ խորհրդարանում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ ԼՂՀ ԱԳՆ 20-ամյակի կապակցությամբ

Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ նվիրված ԼՂՀ ԱԳՆ ստեղծման 20-ամյակին:

Նիստը բացել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ով իր խոսքում ներկայացրել է 1993 թվականին ռազմաքաղաքական դժվար պայմաններում ստեղծված ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ձևավորման գործընթացը: ԱԳՆ ղեկավարը նշել է, որ 20 տարվա ընթացքում հաջողվել է ստեղծել մի կառույց, որն ամենակարևոր դերակատարությունն ունի ժամանակակից Արցախի պետական գործունեության նոր՝ արտաքին քաղաքականության բնագավառում:

«ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից նախանշված արտաքին քաղաքական ուղեգծի համաձայն՝ արտաքին գործերի նախարարությունը այսուհետ ևս կշարունակելի ջանքեր գործադրել՝ ուղղված ԼՂՀ միջազգային ճանաչմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և տարբեր պետությունների հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- ընդգծել է Կարեն Միրզոյանը:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ուղերձով դիմել է նիստի մասնակիցներին: Տեղի է ունեցել ԼՂՀ նախագահի կողմից ԼՂՀ պետական պարգևներով դիվանագատների պարգևատրման և դիվանագիտական աստիճանների շնորհման արարողություն:

Հանդիսավոր նիստին ելույթներով հանդես են եկել նաև ԼՂՀ երկրորդ նախագահ, առաջին արտաքին գործերի նախարար Արկադի Ղուկասյանը,  նախկին ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը, Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը և Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Միջոցառման շրջանակներում հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության հուշամեդալով պարգևատրվել են ԼՂՀ նախկին  արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ