«Երկու կոպեկ փող են առնում, «ուռա՜» են գոռում»
«Ոչ մի թիվ չկա ՀՀԿ-ի ծրագրում: Ծրագրի մեծ մասում պատասխանատվություն էլ չկա: Օրենքները պիտի գործեն, կպայքարենք ստվերի դեմ, կպայքարենք կոռուպցիայի դեմ… Դա իրենց պարտավորությունն է. սրանք չեն կարող ծրագրային դրույթներ համարվել: Այնտեղ, որտեղ փորձել են կոնկրետ բաներ գրել, ոչինչ չես հասկանում: Կառավարությունը մինչև հիմա չի հասկանում՝ ինչ է նշանակում ֆերմերային տնտեսություն և գյուղացիական տնտեսություն: Հերի՛ք է կլպեք գյուղատնտեսությունը: ՀՀԿ-ն անգամ մի րոպե սթափվել չի ուզում: Ապշած եմ, էս ի՞նչ եք անում: Ծրագրում գրված է՝ ԵՏՄ-ն նոր հնարավորթյուններ է բացում ՀՀ առաջ ու գրված չէ՝ որո՞նք են այդ հնարավորությունները», – այսօր լրագրողների հետ զրույցում մտահոգություններով կիսվեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ի նախընտրական ծրագրին:
Նա նշեց՝ ԵՏՄ մտնելով՝ ՀՀ-ն ոչինչ չի շահել:
«Ավելի լավ կլինի, որ կարդաք ՀՀԿ-ի ծրագիրը: ՀՀԿ-ին կոչ եմ անում՝ հստակ թվեր նշել, այլապես կարող ենք ասել՝ ՀՀԿ-ն ծրագիր չունի: Վսյո: Դա վրդովմունք է առաջացնում: Մարդիկ էլ կան, մի երկու կոպեկ փող են առնում, «ուռա՜» են գոռում: Էս ի՞նչ եք անում», – եզրափակեց Բագրատյանը: