18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Պռոշյան համայնքի ղեկավարի թեկնածու Ալեքսան Ալեքսանյանի նախընտրական շտաբի հայտարարությունը

 

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ս.թ. հուլիսի տասնչորսին Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում կայացած համայնքի ղեկավարի ընտրությունների կազմակերպման, անցկացման և արդյունքների հրապարակման ընթացքն արդեն իսկ հնարավորություն է տալիս ափսոսանք հայտնելու, որ Պռոշյան համայնքը կորցրեց իրապես թափանցիկ, օբյեկտիվ, ազատ ու արդար ընտրությունների միջոցով համայնքի ղեկավար ընտրելու հնարավորությունը։

 

Հույս կար, որ տարիների ընթացքում համայնքում ձևավորված անառողջ մթնոլորտը, արհեստականորեն ձևավորված երկու բևեռների առճակատումն իր հանգուցալուծումը կստանա արդար ընտրությունների կազմակերպման և անցկացման միջոցով։

 

Ցավով արձանագրում ենք, որ ոչ միայն նման բան տեղի չունեցավ, այլև անվստահության մթնոլորտն էլ ավելի անառողջ ու հեռուն տանող վտանգավոր մեկնարկի հիմք հանդիսացավ։

 

Մենք հաստատակամորեն արձանագրում ենք, որ մրցակից երկու թեկնածուների կողմից օգտագործվեցին հնարավոր և անհնար բոլոր միջոցները՝ ազդելու ընտրությունների վերջնական ելքի վրա։ Արդյունքում՝ մի կողմից առկա է ՛՛Պյուռոսյան հաղթանակ՛՛, մյուս կողմում՝ պարտված համայնք ու պարտված ժողովուրդ։

 

Հարկ ենք համարում արձանագրել նաև, որ համայնքում համառ խոսակցություններ են պտտվում, որ մրցակից երկու ուժերի կողմից էլ բաժանվել է ընտրակաշառք, ինչը հավելյալ ապացուցման կարիք ունի, և ենթակա է իրավական գնահատականի։

 

Այսպիսով, արձանագրում ենք, որ այս ընտրություններով էլ ավելի խորացվեց համայնքում տիրող անառողջ մթնոլորտը, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով, ինչի պատասխանատվությունը, մեր խորին համոզմամբ, կրում են այսպես կոչված ՛՛Պատերազմի՛՛ դուրս եկած երկու մրցակից ուժերը։

 

Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ մեզ համար հավասարապես անընդունելի են երկու կողմերի որդեգրած գործելակերպը։

 

Եվ նախընտրական, և հետընտրական ժամանակահատվածում վերջիններիս դրսևորած վարքագիծը համայնքի ղեկավարի թեկնածու Ալեքսան Ալեքսանյանին վարկաբեկելու, ստոհոդ, զրպարտիչ տեղեկություններ տարածելու հանգամանքը, ոչ այլ կերպ, քան անբարոյականություն անվանել հնարավոր չէ: Ինչպես ասում են՝ մեկը մյուսին իսկապես արժանի են։

 

 

 

Պռոշյան համայնքի ղեկավարի թեկնածու

 

Ալեքսան Ալեքսանյանի նախընտրական շտաբ

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ