14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Մեր խիղճը դեռ կույս է ․․․

Մեր աչքերի խորքում, մեր սրտերի դիմաց, հոգիներից անդին
Չեզոք գոտին է լուռ, անառակ կնոջ պես, փռվել մեր հին բախտին:

Փռվել մեր օրերին խաբկանքի պես վայրի, տանջանքի պես լլկված
Ու ուղիղ նայում է խաղաղության աչքին` իբրև տխուր դիպված:

Մեր մտքերի խորքում, սպասումից վերև, ընվզումից անդին
Մեր խիղճը դեռ կույս է ու մենք խաչ ենք կրում մեր փայլփլուն ճակտին:

Ու կյանքեր չեղարկված, ու մահեր անհեթեթ, ու մայրեր տագնապի
Մի բուռ սեր են թողել անտեր անտիրական երջանկության ափին:

Մեր ձայներից վերև, ճամփաներին փոշոտ, երակին հավերժի
Ծամծմվում է նորից աշխարհի աչքի դեմ մի երազ հայրենիք:

Մեր պայքարից վերև, հաղթության դեմ դիմաց, սխրանքներից անդին
Չեզոք գոտին է լիրբ… ու մենք թքած ունենք նրա խարդավանքին…

Նոնա Պողոսյան

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ