Չկան գործոններ, որոնք կնպաստեն պատերազմի վերսկսմանը և հակառակը…/վիդեո/
Ադրբեջանի ՊՆ նախարար Սաֆար Աբիևի երեկվա` Ադրբեջանի և Հայաստանի միջև վերսկսվող պատերազմի մասին հայտարարությունը, այսօր արդեն տարատեսակ քննարկումների առիթ է տվել Հայաստանում:
Ի՞նչ գնահատականներ կարող են տրվել այս հարցին քաղաքագիտական տեսանկյունից: Պատերազմը սարերի հետևում չէ արդյո՞ք և պատրաստ է արդյո՞ք Հայաստանը պատերազմական իրավիճակի հարցերի շուրջ Henaran.am-ը զրուցեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ:
“Ես համոզված եմ, որ այսօր չկա որևէ հստակ գիտակցություն այն գործոնների, որոնք կարող են նպաստել պատերազմի վերսկսմանը և այն գործոնների որոնք կարող են կանխել այդ պատերազմի վերսկսումը ”,-ասաց քաղաքագետռը:
Հրանտ Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ Աբիևի կողմից հնչած սպառնալիքները որևէ կերպ չեն կարող ազդել ռազմական գործընթացի վերսկսման հնարավորության վրա, քանի որ նմանատիպ հայտարարություններ առաջին անգամ չէ որ հնչել են և հավանաբար առաջիկայում էլի կհնչեն:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում պաշտոնական այցով գտնվող Կորեայի Ազգային Ժողովի պատվիրակության ընդունելության ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը ասել է. “Ադրբեջանն այլըտրանք չունի բացի նրանից, որ հզորացնի իր զինված ուժերը եւ ազատագրի իր օկուպացրած հողերը”:
Թե ինչու է պաշտոնական Բաքուն դիմում քաղաքականության այս տարբերակին հարցի պատասխանը Henaran.am-ի տեսանյութում: