18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ում մեկնարկում է նախագահական մրցավազքի վերջին քայլը` բանավեճերը

ԱՄՆ-ում մեկնարկել են նախընտրական բանավեճերը: Փորձագետների կարծիքով` սա հանրապետական Միթ Ռոմնիի  վերջին հնարավորությունն է իր վարկանիշը բարձրացնելու համար, գրում է “pravda.ru”-ն:

Բանավեճերը կընթանան 3 փուլով` հոկտեմբերի 3-ին, 16-ին եւ 22-ին, եւ նախագահական ընտրությունների քարոզարշավի վերջնական ակկորդը կլինեն: Թե գործող նախագահ, դեմոկրատ Բարաք Օբամայի, թե Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիի համար դրանք վերջին հնարավորությունը կլինեն հնարավորինս շատ թվով ընտրողների վստահությանն արժանանալու համար: Դա հատկապես վերաբերում է Ռոմնիին, քանի որ նրա վարկանիշը վերջին ընթացքում 45 տոկոս է դարձել:

“Quinnipiac University”-ի անցկացրած հարցումները վկայում են, որ Օբաման Ռոմնիից առաջ է 4 տոկոսով: Գործող նախագահն այս ցուցանիշի համար ամերիկուհիներին է պարտական, քանի որ հենց նրանց համակրանքի շնորհիվ էլ նման արդյունք է գրանցվել: Ամերիկայի իգական սեռի բնակիչների 56 տոկոսը պատրաստ է իր ձայնը տալ Օբամային այն դեպքում, երբ Ռոմնիին ընտրելու մտադրություն է հայտնել նրանց ընդամենը 38 տոկոսը:

Վաշինգտոնյան “Hill” թերթի տվյալներով` հեռուստատեսային բանավեճերին պատրաստվում է հետեւել ԱՄՆ-ի չափահաս քաղաքացիների շուրջ 80 տոկոսը: Բանավեճերի ամենաթեժ պահերի տեսագրությունները կհայտնվեն համացանցում, ինչպես 2008-ին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ