20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարն ընդունել է դեսպան Կասպշիկին

Փետրվարի 28-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար ԿարենՄիրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան ԱնջեյԿասպշիկին:

Հանդիպման ընթացքում  քննարկվել են Արցախի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում տիրող իրավիճակին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումներին վերաբերող մի շարք հարցեր։

Կողմերն անդրադարձ են կատարել ս.թ. փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը Արցախի պաշտպանության բանակի դիրքերի վրա Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձեռնարկված հարձակման փորձին և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին։

Կարեն Միրզոյանն ընդգծել է, որ նշված միջադեպը ևս մեկ անգամ հաստատում է 1994 թ. և 1995 թ. համաձայնագրերով սահմանված հրադադարի ռեժիմի լիակատար վերականգնման և բանակցային գործընթացի վերսկսման պայմանների ստեծման շուրջ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների պրակտիկ իրագործման անհրաժեշտությունը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ