16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ադրբեջանը նախապատրաստում է լայնածավալ գործողությունների. Վովա Վարդանով

«Ղարաբաղա- ադրբեջանական շփման գծում փետրվարի 24-ի լույս 25-ի գիշեր տեղի ունեցածը ոչ թե բացահայտ հարձակում էր, այլ նախապատրաստում էր լայնածավալ գործողությունների»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի  հրամանատար, ազատամարտիկ Վովա Վարդանովը:

Վարդանովի խոսքով՝ լայնամասշտաբ գործողություն հնարավոր է.«Ադրբեջանը փորձելու է նման բաներ անել, որ հասարակության ուշադրությունը շեղի ներքին խնդիրներից: Մենք պետք է մեր անելիքները որոշենք ու սահմանն այն աստիճանի պետք է պահել, որ ցանկացած առաջխաղացում հակառակորդի մոտ ծիլ տալու պահին ոչնչացվի: Եթե ապրիլյան գործողությունները վերհիշենք, ադրբեջանական կողմը սկսել էր չեզոք գոտին նախապատրաստելով` ինժեներական աշխատանքներ, ականապատում, փոսերը խորացնել: Հիմա էլ էին նմանատիպ աշխատանք փորձում կատարել: Այնքան էլ ճիշտ չէ ասել, որ բացահայտ հարձակում է եղել, սա ավելի շուտ նախապատրաստում է լայնածավալ գործողությունների»,- ընդգծեց Վովա Վարդանովը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ