Սկանդալային միջադեպ՝ «Օսկար 2017»-ի ժամանակ /ֆոտո, տեսանյութ/
Քիչ առաջ Լոս Անջելեսում ավարտվեց ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունը՝ «Օսկար 2017»-ը։ Այս մրցանակաբաշխությունն էլ առանց սկանդալային միջադեպերի չանցավ։
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթողի անունը հայտարարելիս նախ նշվեց Դեմիեն Շազելի «Լա-Լա Լենդ» ֆիլմի անունը։ Եւ երբ ֆիլմի անձնակազմը արդեն ստացել էր արձանիկը, հայտարարեցին, որ շփոթմունք է տեղի ունեցել եւ իրականում տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել «Լուսնի լույսը» ֆիլմը:
Միջադեպի պատասխանատվությունն իր վրա վերցրեց Ջիմմի Կիմմելը։ Նա նշեց, որ չի էլ հասկանում՝ ինչպես դա ստացվեց եւ տեղի ունեցածի մեջ ինքն իրեն է մեղադրում։
Նշենք նաեւ, որ «Օսկարի» պատմության մեջ նման միջադեպ դեռեւս տեղի չէր ունեցել։
Անվանակարգում նաեւ ներկայացված էին`
(«Առյուծը»)-ռեժ.`Գարտ Դեբի, Հարվի Ուայնշթեյն
(«Լա-Լա Լենդ»)-ռեժ՝. Դեմիեն Շազել
(«Ցանկացած գնով»)-ռեժ.` Դեւիդ Մաքենզի
(«Մանչեսթերը` ծովի մոտ»)-ռեժ.`Քեննեթ Լոներգան
(«Ցանկապատեր»)-ռեժ.`Դենզել Վաշինգթոն
(«Խղճի նկատառումներով»)-ռեժ.`Մել Գիբսոն
(«Ժամանում»)-ռեժ.`Դենի Ուիլնեվ
(«Թաքնված կերպարներ»)-ռեժ.`Թեոդոր Մելֆի