25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Համանախագահները կոչ են արել թույլ տալ տարհանել զոհվածների մարմինները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիա և Ռիչարդ Հոգլանդը՝ ԱՄՆ, հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում վերջին շրջանի լարվածության աճի վերաբերյալ։

Հայտարարության մեջ նրանք կոչ են արել թույլ տալ զոհվածների մարմինների տարհանումը, տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը։

«Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների տեղեկությունների, ինչպես նաև այլ աղբյուրների համաձայն` փետրվարի 25-ի վաղ առավոտյան շփման գծում հրադադարի լուրջ խախտում է արձանագրվել, ինչը զոհերի է հանգեցրել:

Որոշ մարմիններ մնում են չեզոք գոտում: Կողմերը իրար են մեղադրում հարձակման փորձի մեջ: Համանախագահները կոչ են անում կողմերին  շփման գծին մոտեցված ծանր զինտեխնիկան պահել իրենց ներկայիս դիրքերում և թույլ տալ տարհանել զոհվածների մարմինները, ինչպես պայմանավորվել են նախօրեին՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ։

Համանախագահները հիշեցնում են կողմերին ուժի կիրառումից զերծ մնալու իրենց պայմանավորվածության մասին»,- ասված է հայտարարության մեջ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ