03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

2013- ամենաազդեցիկ դերասանները

“Forbes” ամսագիրը հրապարակել է 2013-ի ամենաազդեցիկ դերասանների ցանկը: Այն կազմելու համար հաշվի  է առնվել ոչ միայն դերասանների եկամուտները, այլ նաեւ այն շահույթը, որ նրանք բերել են կինոընկերություններին, ինչպես նաեւ նրանց անձնական ձեռքբերումները: 

Ցանկում հայտնվել են ընդամենը 10 համաշխարհային աստղեր: Այդ չափանիշների համաձայն առաջին տեղում է հայտնվել ավստրալացի դերասան Հյու Ջեքմենը: բացի այն, որ վերջինս տաղանդավոր դերասան է, նա նաեւ սեփական “Laughing Man Coffee and Tea” ընկերությունն ունի, որի եկամուտները բարեգործության է տալիս:

Երկրորդ տեղում Ռոբերտ Դաունի կրտսերն է, ով ներկա պահին Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող աստղերից է: Առաջատարների եռյակը եզրափակում է Լեոնարդո դի Կապրիոն: Ցանկում են հայտնվել նաեւ Չենինգ Տատումը, Դուեյն Ջոնսոնը, Թոմ Կրուզը, Մարկ Ուոլբերգը, Ուիլ Սմիթը, Բեն Աֆլեքը եւ Ադամ Սենդլերը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ