12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Քիմ Քարդաշյանի “հյուսիսային” դստեր առաջին նվերների արժողությունը 10 հազար դոլար է

Քարտեր ամուսինները, որոնք ավելի հայտնի են Բեյոնսե եւ Ջեյ Զի անուներով, հիմնավոր կերպով են պատրաստվել իրենց ընկերների ընտանիքի համալրմանը: Նրանք առաջին մարդիկ են, ում հաջողվել է տեսնել Քիմ Քարդաշյանի եւ Քեյնի Ուեսթի նորածին դստերը, որին ծնողներն անվանել են Նորդ: Հոր ազգանվան հետ համադրությամբ փոքրիկի անունը թարգմանվում է “հյուսիս-արեւմուտք”:

Քիմի “հյուսիսային” դստեր առաջին նվերների ընդհանուր արժողությունը 10 հազար դոլար է կազմել: Նվերների փաթեթը բաղկացած է եղել մեկ զույգ կոշիկից`  “Christian Dior”-ից, մանկական հավաքածուից 3 առարակներով` արծաթե բաժակ, գդալ եւ պատառաքաղ` “Tiffany”-ից, իսկ մինչ այդ Բեյոնսեն Քիմին մանկական աթոռ էր ուղարկել` զարդարված “Swarovski” բյուրեղներով:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ