30 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Ամենաերիտասարդ պատգամավորը՝ ամենաերիտասարդ մարզպետին. նրանք հանդուգն են /վիդեո/

Ազգային ժողովի ամենաերիտասարդ պատգամավոր, 29-ամյա Հայկ Գրիգորյանը արդեն հասցրել է շնորհավորել իր նախկին գործընկերոջը՝ Սյունիքի նար մարզպետ Վահե Հակոբյանին: Այս մասին նա ասաց Henaran.am-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ անցած հինգշաբթի՝ հուլիսի 4-ին ՀՀԿ գործադիր մարմն նիստում թիվ 38 ընտրատարածքի պատգամավոր Վահե Հակոբյանի թեկնածությունը հաստատվել է Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելու համար:

Ճակատագրի բերումով Հայկ Գրիգորյան մանկության մի մասը անց է կացրել Քաջարանում: Ապրել է հենց Վահե Հակոբյանի շենքում: “Դեռ մանկուց Վահեն աչքի էր ընկնում իր դաստիարակությամբ, կրթական բարձր ցենզով: Քաղաքակնության մեջ փորձառու է, երեք անգամ Սյունիքի մարզից ընտրվել է պատգամավոր:

Մարդկային տեսակետից՝ շփվող է, կամեցող: Վահեն կարծում եմ կկարողանա իր ուսերին կրելու սյունեցուն ծառայելու պատասխանատվությունը”,-ասաց Հայկ Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ Վահե Հակոբյանը երիտասարդ է, 36 տարեկան եւ արդյո՞ք չի խանագարի աշխատել, ԱԺ ամենաերիտասարդ պատգամավորն ասաց. “Երիտասարդ լինելը ունի նաեւ առավելություններ: Երիտասարդները ավելի հանդուգն են իրենց նախաձեռնություններում, ինչն էլ կօգնի Սյունիքի հետագա զարգացմանը”:

Ի դեպ, Հայկ Գրիգորյանը  Սիսիանի եւ Գորիսի տարածաշրջաներն ընդգրկող թիվ 37 ընտրատարածքից է պատգամավոր ընտրվել:

Մանրամասները տեսանյութում: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ