14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պռոշյանում մնացին երեք հոգի

Հուլիսի 4-ին ավարտվեց եկող կիրակի Կոտայքի մարզի Պռոշյան գյուղական համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցված թեկնածուների ինքնաբացարկի ժամկետը: Հինգ թեկնածուից պայքարը կշարունակեն երեքը՝ “ՀՀ Նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն” ՓԲԸ  Գլխավոր մասնագետ, անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը, ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը եւ Պռոշյանի գյուղապետի տեղակալ, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը: Երեք թեկնածուներն էլ ինքնաառաջադրվել են:

Պռոշյանի գյուղապետարանի կրտսեր մասնագետ, անկուսակցական Գալուստ Մկրտչյանը եւ: “Դելիկտ” ՍՊԸ տնօրեն, անկուսակցական Ցոլակ Գրիգորյանը ինքնաբացարկի դիմում են ներկայացրել: Վերջինս Ֆեյսբուքի իր էջում ինքնաբացարկի դիմումի պատճառը բացատրել է նրանով, որ չէր կարող կեղտի մեջ թաթախվել:

Նշենք, որ  Պռոշյանի գյուղապետ, ՀՅԴ անդամ Հրաչ Մուրադյանը սպանվել էր այս տարվա ապրիլի 2-ին, գյուղապետարանի առաջ: 

Ի դեպ, Արթուր Մուրադյանը նախկին գյուղապետն էր, որ պարտություն կրեց դաշնակցական թեկնածուից:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ