Լինդսի Լոհանին զրկել են նույնիսկ ծննդյան օրվանից

Օրերս սկանդալային դերասանուհի Լինդսի Լոհանը 27 տարեկան դարձավ: Իհարկե, նշանակալի տարիք չէ, սակայն երեկույթների եւ գինարբուքների սիրահարի համար դա եւս մեկ առիթ է զվարճանալու համար: Սակայն ոչ այս տարի:
Այժմ Լոհանը իր վնասակար սովորույթներից բուժում է անցնում Մալիբուի վերականգնողական կենտրոնում: Իսկ կենտրոնի ղեկավարությունը ծննդյան օրը բավարար հարգելի առիթ չի համարել կենտրոնից դուրս գալու թուլտվություն տալու համար:
Երբ Լինդսին ընկերներին հրավիրելու թույլտվություն է խնդրել, նրան կրկին մերժել են, քանի որ ընդունելության օրերը կենտրոնում միայն կիրակի օրերն են, մնացած օրերին այնտեղ հյուրեր չեն լինում, իսկ ծննդյան տոները լուռ են անցնում:
Միակ մարդը, ով կարող է Լինդսիին այցելել ցանկացած ժամանակ, նրա փաստաբանն է`Շոուն Հոլլին: Տարիներ շարունակ փորձելով Լոհանին ետ պահել դատական քաշքշուկներից` նրանց միջեւ ընկերական հարաբերություններ են ձեւավորվել: Միայն նա է շնորհավորել իր հայտնի հաճախորդին եւ նրան տորթ հյուրասիրել: