03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայտնի ռեփերին 5 տարվա ազատազրկում է սպառնում` սիրելիին դաժան ծեծի ենթարկելու համար

Ամերիկացի ռեփեր 50 Cent-ը մեղադրվում է սիրելիին, ով իր երեխայի մայրն է, ծեծելու մեջ: Ռեփերի մեղքը ապացուցելու դեպքում նրան սպառնում է 5 տարվա ազատազրկում եւ տուգանք` 45 հազար եվրոյի չափով:

Երաժշտի եւ սիրելիի միջեւ վեճը ծագել է հունիսի 23-ին: Ռեփերը, ցասման մեջ, ցած է գցել կահույքը: Վախեցած կինը թաքնվել է լոգարանում, սակայն ռեփերը ջարդել է լոգարանի դուռը եւ սիրելիին սկսել է ոտքով հարվածել: Ոստիկանությունը կնոջը հասցված վնասը գնահատել է 7.1 հազար դոլար: 

Ռեփերի սիրելիի անունը չի նշվում, սակայն ամերիկյան ԶԼՄ-ները նշում են, որ նրանք միասին էին 3 տարի: 

Սկանդալային երաժիշտն արդեն մի քանի անգամ ստիպված է եղել դատարանի առջեւի կանգնել: Նախկինում նրան մեղադրել են հեղինակային իրավունքների խախտման, ինչպես նաեւ բռնաբարության մեջ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ