11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Նոր Քարդաշյաններ․ ովքեր են Ստալոնեի դուստրերը /ֆոտո/

Շատ շուտով այս աղջիկները կխամրեցնեն Քարդաշյան քույրիկների փառքը։ Այս երեք գեղեցկուհի քույրերը հայտնի դերասան Սիլվեստր Ստալոնեի դուստրերն են։

Նրանք Ինստագրամում հազարավոր հետեւորդներ ունեն, ամեն ինչ անում են՝ ուշադրություն գրավելու համար։

«Միսս/Միստր Ոսկե գլոբուս» մրցանակի առաջին մրցանակակիրները հենց այս քույրիկներն էին՝ 20-ամյա Սոֆիան, 19-ամյա Սիստինը եւ 14-ամյա Սկարլետը։

Հիշեցնենք, որ այս մրցանակին արժանանում են աստղերի երեխաները։

сестры Сталлоне

Ահա թե ովքեր են Հոլիվուդի «նոր արքայադուստրերը»։

Սոֆիա Ստալոնե

София Сталлоне

20-ամյա Սոֆիան սովորում է Հարավային Կալիֆորնիայի համալսարանում, ապրում է հանրակացարանում։ Նա Ինստագրամում կես միլիոն հետեւորդ ունի։ Աղջիկը ցանկանում է գործարար լինել, այժմ  PR է ուսումնասիրում համալսարանում։

Սոֆիան սիրում է ուշադրություն եւ ամենեւին չի նեղվում իր կյանքում պապարացիների առկայությունից։

Սիստին Ստալոնե

Систин Сталлоне

Ստալոնե քույրերից միջնեկը՝ 19-ամյա Սիստինը, Քարդաշյան քույրիկների գլխավոր մրցակիցն է։ Նա մոդել է, երազում է հայտնի պոդիումների մասին, շատ ակտիվ է սոց կայքերում։

Սկարլետ Ստալոնե

Скарлетт Сталлоне

14-ամյա Սկարլետը դեռ չի հասցրել տարվել սոցկայքերով, հետեւորդներով։ Նրան չեն հետաքրքրում հոլիվուդյան երեկույթները, սակայն նա արդեն հասցրել է նկարահանվել «Գտիր ինձ, թե կարող ես» ֆիլմում։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ