20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

ՀՀԿ-ում ուրվագծվում են ռեյտինգային ցուցակները

ՀՀԿ-ում աստիճանաբար ուրվագծվում են ռեյտինգային ցուցակները:

Մեր տեղեկություններով՝ Կոտայքի մարզում՝ Հրազդանում առաջադրվելու է Սամվել Սանանյանը, ով վերջերս գեներալի կոչում ստացավ: Վերջինս հարգված է հրազդանցիների կողմից, ու, ամենայն հավանականությամբ, կկարողանա չեղոքացնել  ԲՀԿ-ի  ու Սասուն Միքայելյանի ազդեցությունը:

Չարենցավանում առաջադրվելու է Վարդան Այվազյանը, իսկ Արմավիրում՝  Առաքել Մովսիսյանը (Շմայս), Նահապետ Գևորգյանը, Ալիկ Պետրոսյանը («Մապ»-ի Ալիկ), Հրանտ Գրիգորյանը և Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը:

Լոռիում առաջադրվելու է  «Տաշիր Գրուպ»-ի սեփականատեր Կարեն Կարապետյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Արկադի Համբարձումյանը  (Դերժավայի Արկադի), Գրիշա Դավթյանը, Լուսինե Մեջլումյանը և հնարավոր է՝  Կարեն Սարիբեկյանը: Նրա առաջադրվելու  հարցը դեռևս հստակ չէ, բայց մի բան հաստատ է. անկախ նրանից՝ նա կառաջադրվի, թե ոչ, Սարիբեկյանն աջակցելու է ՀՀԿ-ին:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ