01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Շերը խոստովանել է` Թոմ Կրուզն իր լավագույն սիրեկանն է եղել

Աստղերը սովորաբար իրենց ինտիմ կյանքի մանրամասները գերադասում են չհրապարակայնացնել: Սակայն երգչուհի Շերը օրերս դրա հակառակն է ապացուցել: Երբ հեռուստաշոուի ժամանակ նրանից խնդրել են անվանել իր լավագույն սիրեկաններին, նա չի վարանել եւ խոստովանել է, որ իր սիրեկաններն աշխարհում լավագույնն են եղել: Նրա խոսքով` լավագույնների հնգյակում է նաեւ Թոմ Կրուզը: 

“Թոմը հրաշալի տղա է: Այն մարդը, ում ես ճանաչել եմ այդ ժամանակ, լավն էր եւ հմայիչ”,-պատմել է Շերը: Երգչուհին եւ դերասանը սիրավեպ են ունեցել 80-ականներին, երբ Կրուզը 20 տարեկանից քիչ ավել էր եւ դեռեւս սայենտալոգիայի հետեւորդ չէր:

Ի դեպ, Շերը նախկինում էլ պատմել իր եւ Կրուզի հարաբերությունների մասին` դեռեւս 2008-ին` Օփրա Ուինֆրիի շոուի ժամանակ: Նա նշել է, որ իրենց սիրավեպը նույնիսկ կարող էր լեգենդ դառնալ, եթե իրենք ստիպված չլինեին բաժանվել խիտ աշխատանքային գրաֆիկի պատճառով: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ