Պաշտոնյաներ, դուք էլ միացեք այս 5 օրերին
Երկուշաբթի սկսվում է Առաջավորաց Պահքը: Այն նաև կոչվում է Հայոց հոգևոր լուսավորության ու ապաշխարության պահք: Եկեք շատերով միավորվենք ու քաջալերեք ձեր ընկերներին երկուշաբթիից ուրբաթ այս պահքը պահել: Երբ Գրիգոր Լուսավորիչը Խոր Վիրապից դուրս եկավ, իր քարոզության ընթացքում պատվիրեց 5 օր պահքով ապաշխարել: Այդ 5 օրերին ժողովուրդն իր արքայով ոչ միայն պահք պահեց այլ նաև զղջաց իր նախկին հեթանոսական կյանքի ու մեղքերի համար: Արդյունքում Հայաստանը փոխվեց, հզորացավ ու շուտով Ոսկե Դար ապրեց:
Սիրելի Քրիստոնյաներ, եկեք մենք էլ միասին, շատերով երկուշաբթիից ուրբաթ այս պահքը պահենք ու Աստծուց ողորմություն խնդրենք մեր անձերի համար ու մեր հայրենիքի օրհնության համար:
Պաշտոնյաներ, դուք էլ միացեք այս 5 օրերին զղջմամբ այս պահքը պահենք: Ու կտեսնենք մեծ օրհնություն և մեր անձերի և Հայաստանի համար:
Արմեն Հարեյան