08 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

«Չեմ կարող լինել մի թիմում, որտեղ կա Գյումրու նախկին քաղաքապետը»

Ես ընդունում եմ ՀՀԿ-ի առաջարկը և անկուսակցականի կարգավիճակով կընդգրկվեմ կուսակցության Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:

«Սոցիալապես ամենածանր պայմաններում գտնվող Շիրակի մարզից պատգամավոր ընտրվելն ինքնանպատակ չէ: Իմ գործունեության տասնամյա փորձն ապացուցում է, որ քաղաքական ճանապարհ պետք է անցնել այնպիսի ուժի հետ, որի հնարավորություններն ու միջոցները կարողանաս ծառայեցնել մարզին ու քաղաքին»- գրել է նա և հավելել, որ ինքը չի կարող ներկայացվել մի թիմում, որտեղ կա Գյումրու նախկին քաղաքապետը:

Հիշեցնենք, որ Մարտուն Գրիգորյանը հեռացավ ԲՀԿ-ից, երբ Գագիկ Ծառուկյանն էլ հեռացավ քաղաքականությունից, սակայն նա ԲՀԿ խմբակցության անդամ է:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ