Եթե ուզում եք ազատվել տրտմությունից
Ինչո՞ւ ես տրտում, ով իմ անձ, և ինչո՞ւ ես շփոթված ինձանում. Աստծուն հուսացի’ր, որովհետև էլ կգոհանամ Նրանից, որ իմ երեսի փրկությունը և իմ Աստվածն է: Սաղմոս 43.5 Դավիթ թագավորն իրեն հարց է տալիս. «Ինչո՞ւ ես տրտում, ո’վ իմ անձ, և ինչո՞ւ ես շփոթված ինձանում…», այնուհետև ինքն էլ իր հարցին պատասխանում է.
«…Աստծուն հուսացիր, որովհետև էլ կգոհանամ Նրանից, որ իմ երեսի փրկությունը և իմ Աստվածն է»: Այսօր դժվար թե գտնվի մի մարդ, ում սրտում տրտմություն չլինի: Մեկը ընտանեկան խնդիրներ ունի, մյուսը` աշխատանքային, երրորդը` նյութական, և այլն:
Իմ կյանքում նույնպես լինում են տրտմության պահեր, երբ Դավիթ թագավորի նման ինքս ինձ հարցնում եմ. «Ինչո՞ւ ես տրտում, ով իմ անձ, և ինչո՞ւ ես շփոթված ինձանում…»: Ես փորձում եմ գտնել իմ տրտմության պատճառը, հիշել, թե ինչ եմ արել ողջ օրվա ընթացքում, ում հետ եմ հանդիպել: Երբեմն, ուղղակի, ինչ-որ մեկի հետ տհաճ խոսակցություն ես ունենում, և սիրտդ տրտմությամբ է լցվում:
Սիրելիներ, եթե ուզում եք ազատվել տրտմությունից, շատ կարևոր է գտնել, թե որն է ձեր տրտմության աղբյուրը:
Տրտմությունն Աստծուց չէ. սատանան է ձեզ տրտմություն բերում, իսկ Աստված օգնում է՝ ազատվելու տրտմությունից: Ուստի, պետք է էլ ավելի գոհանաք Աստծուց:
Փառաբանե’ք և վստահե’ք Նրան: Նա ձեզ իմաստություն կտա, թե ինչպես փակեք ձեր կյանքի տրտմության աղբյուրները և ուրախ լինեք:
Աստված օրհնի ձեզ: Ամե’ն: