23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ճարպակալում եւ ավելորդ քաշ. մարտահրավեր առողջությանը

Մասնագետների գնահատմամբ`ճարպակալումը և ավելորդ քաշը ճարպի չափազանց մեծ քանակության կուտակումն է, ինչը վտանգավոր է առողջության համար:

Ճարպակալման հիմնական պատճառը էներգետիկ դիսբալանսն է, երբ ընդունած սննդի էներգետիկ արժեքը գերազանցում է  օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ քանակությանը:

Ամբողջ աշխարհում նախանշվում են հետևյալ միտումները`

  • բարձր էներգետիկ արժեքով և յուղոտ մթերքի կիրառության աճ,
  • ֆիզիկական ակտիվության նվազում՝ պայմանավորված նստակյաց կենսակերպի հետ, ինչպես նաև քաղաքային պայմաններում տեղաշարժման մեխանիզմների զարգացմամբ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն`1980 թվականից սկսած ամբողջ աշխարհում ճարպակալման հետևանքներից տառապողների թիվը

կրկնապատկվում է:

2014 թ. տվյալներով՝ 18 տարեկանից բարձր 1.9 մլրդ մարդ ավելորդ քաշ ունի, որոնցից 600.000-ը տառապում է ճարպակալմամբ, իսկ մինչև 5 տարեկան  41 միլիոն երեխա ունեցել է ավելորդ քաշ

կամ ճարպակալում:

Եթե ժամանակին ավելորդ քաշը և ճարպակալումը համարվում էին բնակչության բավարար եկամուտ ունեցող երկրների բնակչությանը բնորոշ վիճակ,

ապա ներկայումս այս խնդիրն աստիճանաբար դառնում է նաև ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների հիմնախնդիր:

Օրինակ` Աֆրիկայում ավելորդ քաշով երեխաների թիվը 1990-2014 թվականների ընթացքում կրկնապատկվել է:

Ընդհանուր առմամբ, ավելորդ քաշի հետևանքներից ավելի շատ մարդ  է մահանում, քան անոմալ ցածր քաշից:

Այս հիմնախնդիրը պատճառ է ոչ վարակիչ հիվանդությունների`

  • սրտանոթային հիվանդություններ, ինսուլտ
  • շաքարային դիաբետ,
  • հենաշարժողական համակարգի խախտումներ, մասնավորապես՝ օստեոարթրիտ, հաշմող հիվանդություններ,
  • որոշ ուռուցքային՝ էնդոմետրիումի, կրծքագեղձի, ձվարանների, ենթաստամոքսային գեղձի, լյարդի, լեղապարկի, երիկամների և հաստ աղու հիվանդություններ:

Այս հիվանդությունների զարգացման ռիսկը մեծանում է մարմնի զանգվածի ինդեքսի աճին զուգահեռ:

Մանկական տարիքի ավելորդ քաշն ու ճարպակալումը կարող են հանգեցնել հասուն տարիքում դրա հետևանքներից հաշմանդամության և մահացության:

Տարիքին զուգահեռ ճարպակալում և ավելորդ քաշ ունեցող փոքրիկների մոտ զարգանում են կոտրվածքների բարձր հավանականություն, շնչահեղձություն, բարձր ճնշման,

սրտանոթային համակարգի հիվանդությունների հակվածություն, ինսուլինառեզիստենտականություն, ինչպես նաև հոգեբանական խնդիրներ:

Ավելորդ քաշն ու ճարպակալումը, ինչպես նաև դրանցով պայմանավորված ոչ վարակիչ հվանդությունները մեծամասամբ կանխարգելելի են:

Այս առումով մեծ նշանակություն ունի մարդկանց ճիշտ կենսակերպն ու առողջ ապրելակերպի սկզբունքների պահպանումը:

Չափազանց կարևոր է`

  • սահմանափակել սննդակարգում բարձր կալորիականություն ունեցող մթերքի կիրառությունը՝ օգտագործվող յուղերի և շաքարի հաշվին,
  • ավելացնել մրգերի և բանջարեղենի կիրառությունը, համադրել դրանք ընդեղենի և ընկուզեղենի հետ,
  • վարել ֆիզիկական ակտիվ կենսակերպ՝ երեխաների պարագայում օրական 60 րոպե, մեծահասակների դեպքում՝ 150 րոպե մեկ շաբաթվա համար,

Սրանք են այն հիմնական սկզբունքները, որոնցով խորհուրդ է տրվում կանոնակարգել կենսակերպը, հակառակ պարագայում դժվար,

իսկ երբեմն անբուժելի հիվանդությունների, հետևաբար և կյանքի ցածր որակի հեռանկարն անխուսափելի կլինեն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ