Անի Լորակի նախկին ամուսինը բացահայտել է իրենց ինտիմ գաղտնիքը
Երգչուհի Անի Լորակի նախկին քաղաքացիական ամուսինը` Յուրի Ֆալեսան, ներկայումս փոքր-ինչ թախիծով է հիշում այն ժամանակները, երբ նրանք Կարոլինայի(Անի Լորակ) հետ միասին էին:
Իհարկե, նրանց կյանքն իդեալական չես անվանի:Եղել են վեճեր, նույնիսկ դավաճանություններ: Սակայն այս զույգը բաժանվել է, ինչպես Ֆալեսան է պատմել, բավականին տարօրինակ պատճառով: Ֆալեսան պատմել է, որ իրենց ամուսնական մատանիները, որոնք իրենք պատրաստել էին խոտից, ինչ-որ տեղ են անհետացել: Յուրին եւ Կարոլինան շատ երկար ժամանակ պահել են դրանք, սակայն նրանք ամեն դեպքում անհետացել են:
Քանի դեռ “խոտային” մատանիները նրանց մոտ էին, դրանք պահպանում էին նրանց ամուր կապը, վեճերն էլ կարճատեւ էին լինում, իսկ երբ դրանք անհետացել են, նրանք եւս բաժանվել են: Տարօրինակ ամուսնական մատանիները զույգի ինտիմ գաղտնիքն են եղել: