07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Պռոշյանում թեժ է

Հոււլիսի 14-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունում կպայքարի հինգ թեկնածու:

Նրանք են “ՀՀ Նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն” ՓԲԸ  Գլխավոր մասնագետ, անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը, “Դելիկտ” ՍՊԸ տնօրեն, անկուսակցական Ցոլակ Գրիգորյանը եւ Պռոշյանի գյուղապետի տեղակալ, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը, Պռոշյանի գյուղապետարանի կրտսեր մասնագետ, անկուսակցական Գալուստ Մկրտչյանը եւ ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը:

Նշենք, որ  Պռոշյանի գյուղապետ, ՀՅԴ անդամ Հրաչ Մուրադյանը սպանվել էր այս տարվա ապրիլի 2-ին, գյուղապետարանի առաջ: Ի դեպ, Արթուր Մուրադյանը նախկին գյուղապետն էր, որ պարտություն կրեց դաշնակցական թեկնածուից:

Թեկնածուների գրանցումը կկատարվի մինչեւ հունիսի 25-ը, իսկ նախըտրական քարոզարշավը կմեկնարկի հուլիսի 2-ից:

Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ