22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Վոլոչկովան` մենաստա՞ն

Սկանդալային պարուհի Անաստասիա Վոլոչկովան չի դադարում զվարճացնել իր երկրպագուներին` միկրոբլոգի գրառումներով: Վերջերս նա երկրպագուներին անակնկալ էր մատուցել` ցուցադրելով Գերմանիայի հյուրախաղերի իր շքեղ պաստառը, իսկ հիմա էլ հայտարարել է, թե պատրաստվում է մենաստան գնալ, ընդ որում` ոչ թե կանանց, այլ` տղամարդկանց:

Իբրեւ ապացույց իր անհաջող կատակի` Վոլոչկովան նույնիսկ նկար է տեղադրել` միանձնուհու զգեստով: 

“Ընտրել եմ մեծ թատրոնին մոտ մենաստան, կաղոթեմ Իկսանովի մեղքերի թողության համար..”,-հեգնել է Վոլոչկովան:

Նշենք, որ Իկսանովը մեծ թատրոնի տնօրենն է: Հայտնի է, որ պարուհին թատրոնի ղեկավարության հետ կոնֆլիկտային հարաբերությունների մեջ է: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ