Քիմ Քարդաշյանը ծննդաբերել է սահմանված ժամկետից շուտ
Ողջ աշխարհն սպասում էր այս իրադարձությանը եւ այն վերջապես տեղի ունեցավ: Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը լույս աշխարհ է բերել իր առաջնեկին: Փոքրիկը ծնվել է սահմանված ժամկետից մեկ ամիս շուտ, ինչի պատճառով Քիմի մոտ որոշ բարդություններ են առաջացել, բժիշկներն ստիպված են եղել կեսարյան հատում անել:
Քիմի դուստրը լույս աշխարհ է եկել Արեւմտյան Հոլիվուդի “Cedars-Sinai” բժշկական կենտրոնում, որտեղ ծննդաբերել են Բրիթնի Սփիրսը, Վիկտորյա Բեքհեմը եւ Ջեսիկա Սիմփսոնը: Ի դեպ, երեխայի ծնունդն ԱՄՆ-ում նշվող Հայրերի օրվա նախօրեի հետ է համընկել: Հավանաբար դա լավագույն նվերն էր երեխայի հոր` Քիմի փեսացու Քեյնի Ուեսթի համար:
Քիմը եւ Քեյնին սկսեցին հանդիպել նախորդ տարվա գարունից: Այս տարի` Ամանորից հետո նրանք հայտարարեցին, որ փոքրիկի են սպասում: Թե ինչպես են պատրաստվում հայտնի ծնողներն անվանել երեխային, դեռեւս հայտնի չէ: