08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Երբ Աստծուն եք մոտենում

Երբ Աստծուն եք մոտենում, մի կասկածեք: Մի ասեք «հուսով եմ Քրիստոսի օգնությամբ կհաղթահարեմ….», այլ երբ խոսքը գնում է Քրիստոսի մասին, ասեք, հավատում եմ, համոզված եմ, չեմ կասկածում: Սա շատ կարևոր է: Քանի որ գրված է, որ կասկածող մարդը հույս չունենա թե Աստծուց մի բան կստանա:

Մի մարդ գիտեմ, որ ազգականներով տարիներով հավատքով պայքարում էին մանկահասակ ազգականի քաղցկեղի դեմ: Ծոմ էր պահում: Ուխտ էր արել ամեն օր մինչև ժամը 6 հաց չուտել: Ամեն օր գործից հետո եկեղեցի էր մտնում, նոր հասնում տուն մի բան ուտում: Խոնարհ էր ու համեստ: Հավատքով մարդկանցից աղոթք էր խնդրում: Վիրահատություն վիրահատության ետևից, բայց այս մարդիկ չէին կասկածում, այլ հավատում էին որ ամեն ինչ բարիով է անում Աստված նրանց համար, ովքեր սիրում են իրեն (Հռոմ. 8:28): Ու այսօր ինձ գրեց, որ քաղցկեղի հետք անգամ չի մնացել:

Փառավորում են Աստծուն: Ուրախ գնում տուն, վայելում հավատքի պտուղները: Ուրախ տոներ կունենան: Քրիստոսով ամեն պայքար անկասկած հաղթանակի է տանում: Երբ որ Տերը երկու կույրերին բուժում էր, չասեց, հույս ունե՞ք որ ձեզ կարող եմ բուժել, այլ ասեց, «Հավատո՞ւմ եք, որ ես այդ բանը ձեզ կարող եմ անել»։ Նրանք ասացին նրան՝ այո՛, Տեր։ Այն ժամանակ դիպավ նրանց աչքերին եւ ասաց. «Ըստ ձեր հավատի թող լինի ձեզ» (Մտ 9:28,29): Եվ նրանք անմիջապես բուժվեցին:

 

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ