18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԼՂ իշխանություններն ազատորեն են ընտրված.Դոմինիկ դը Բյուման

ԼեռնայիննՂարաբաղի իշխանություններն ազատ ընտրությունների միջոցով ընտրված իշխանություններ են եւ վայելում են ժողովրդի վստահությունը: Այսօր  ՀՀ ԱԺ Հայաստան- Շվեյցարիա բարեկամության խմբի եւ ՇՀ Շվեյցարիա –Հայաստան բարեկամության խմբի անդամների համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է  շվեյցարական պատվիրակության համանախագահ Դոմինիկ դը Բյումանը: Ն իր գործընկերոջ` Ուելի Լոյենբերգերի հետ միասին Հայաստան կատարած այցելության ընթացքում եղել է Արցախում եւ տեղում ծանոթացել այնտեղ տիրող իրավիճակին:

“Մեր այցը Ստեփանակերտ թույլ տվեց պարզել ,  որ մեզ հանդիպած բոլոր զրուցակիցները վճռական  են տարածաշրջանում կայուն խաղաղություն ստեղծելու համար”,-նշել է  Դոմինիկ դը Բյումանը: Նա հավելել է, որ ԼՂ-ում ականատես է եղել հանրային անվտանգության բարձր մակարդակի:  Շվեյցարացի պատգամավորը տպավորված է նաեւ Արցախի կրթական ու արվեստի օջախների, ինչպես նաեւ պետական մարմինների զարգացվածության աստիճանով: Նա Արցախի համար մեծ ձեռքբերում է համարել այս ամենը` չնայած այն հանգամանքին, որ Ղարաբաղը դիվանագիտական առումով մեկուսացված է, ինչը մեծապես արգելակում է նրա սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Հայաստանում շվեյցարացի խորհրդարանականները հանդիպել են երկրի քաղաքական իշխանության, ընդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

“Այս հանդիպումների ընթացքում կարողացել ենք տեսնել միջին մակարդակից ավելի բարձր տնտեսական եւ մշակութային նվաճումներ: Խորհրդարանական խումբը տեսել է, որ ՀՀ-ում առկա է տաղանդավոր եւ հարուստ գիտելիքներով զինված երիտասարդույթուն , որը պատրաստ է  աշխատել հանուն իր երկրի: Դա այդպես է թե՛ տնտեսության մեջ, թե՛ կառավարման համակարգում”,-նշել է Դոմինիկ դը Բյումանը:

Շվեյցարացի հյուրերն այցելել են նաեւ Տաթեւի վանական համալիր: Բյումանի խոսքով, համաշխարհային մշակութային այս գանձը ավելի է արժեւորվում ամենբարձր տեխնոլոգիաներով կառուցված շվեյցարական ճոպանուղու շնորհիվ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ