17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Տառապանքի փորձով

՛՛Երկու շաբաթով հետաձգել են, ուզում եմ հավատալ, որ իրոք դեռ փաստաթղթերի պակաս կա, որ պետք է հավաքեն ու վերլուծեն և երկու շաբաթից ՍԴ-ը կլսի այդ հարցը, և ես այդ ժամանակ կոնկրետ իմ դիրքորոշումը կարտահայտեմ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը: Նշենք, որ երեկ ՍԴ-ը երկու շաբաթով հետաձգեց Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի քննությունը:

Հարցին, թե հաշվի առնելով իրենց նախորդ փորձը՝ հույս ունի, որ այս անգամ իրենց օգտին որոշում կկայացվի, պատգամավորը պատասխանեց. ՛՛Իհարկե, չեմ կարծում, որ դրական լուծում կտրվի, քանի որ մեր տառապանքը փորձ ունի: Բայց սպասենք, մինչև օրը կգա, բարին հետ՛՛: 

Հիշեցնենք, որ դիմումի հիման վրա քննվելու է ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի և 26-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

ՀՀ ԸՕ 18-րդ հոդվածի 5-րդ մասը վերաբերում է թեկնածուների և համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների /դաշինքների կողմից ընտրական շտաբների ձևավորմանը և դրանց վրա ցուցանակների տեղադրմանը:
Իսկ ՀՀ ԸՕ 26-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերում է թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների/ դաշինքների զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման կարգին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ