26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Երբ որ Նեռը գա

Երբ որ Նեռը գա, դա լինելու է Սատանայի ներգործությամբ ու դա լինելու է «ամենայն զորությամբ, նշաններով» ու «զորավոր գործերով,» գրում է առաքյալը (Բ. Թես. 2:9-10): Մինչ այդ աշխարհի վրա լինելու է մի այնպիսի իրավիճակ որ չարը գոռոզանալու է այն ամենի վրա, որ կոչվում է Աստված: Սրա մասին նույնպես առաքյալն է գրում: Պարզ է, որ այդ գոռոզանալուց հետո շատ ավելի հեշտ կլինի որ Նեռն իրեն բացահայտի, քանի որ մարդիկ արդեն սիրում են չարություն ու վախ: Հիմա մարդու համար հարցն այն է, որ երբ սա մի օր կատարվի ու այդ Նեռը գա զորավոր գոծերով ու հրաշքներով, դուք ո՞նց եք իմանալու այդ հրաշքները չարից են, թե ոչ: Մենք սրա պես մի բան արդեն տեսել ենք:

Օրինակ, հիշու՞մ եք, երբ Մովսեսն ու Ահարոնը մտան փարավոնի մոտ ու արեցին այն հրաշքը, որ Աստված նրանց ասել էր (Ահարոնը գավազանը գցեց փարավոնի ու նրա պաշտոնյաների առաջ, եւ դա վիշապ դարձավ։ Փարավոնը կանչեց եգիպտացի իմաստուններին ու կախարդներին։ «Եգիպտացի մոգերը նույնն արեցին իրենց կախարդությամբ» (Ելք 7:11):

Հասկանու՞մ եք, նա ամեն տեսակի հրաշքներ կարողանալու է անել, որպեսզի մարդկանց մոլորեցնի: Եվ գրված է, որ Աստված թույլ է տալու սա, որովհետև մարդիկ «չհավատացին ճշմարտությանը եւ հաճույք գտան անօրենության մեջ» (Բ.Թս 2:11): 

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ