31 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Որ չքաղաքականացնեն ֆուտբոլը. Հովսեփ Շարմազանովի հուշամրցաշարը ավարտվեց /ֆոտո, վիդեո/

Շաբաթ օրը` հունիսի 8-ին Ալավերդիում տեղի ունեցավ Հովսեփ Շարմազանովի անվան ֆուտբոլի հուցամրցաշարի եզրափակիչ խաղն ու հանդիսավոր փակումը: Հովսեփ Շարմազանովը երկար տարիներ խաղում էր Ալավերդու  “Մետալուրգ”-ում: Արդեն երեք տարի էր, որ նրա որդիները` Էդուարդ եւ Էրիկ Շարմազանովները կազմակերպում են հուշամրցաշարը:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով, հուցամրցաշարը նպատակ ունի Ալավերդի քաղաքում զարգացնելու ֆուտբոլի լավագույն ավանդույթները: Նրա խոսքով՝ ամեն տարի առաջնությունը կազմակերպվում էր մայիսին, սակայն այս անգամ սպասեցին, որպեսզի ավարտվեն համապետական ընտրությունները: “Թե չէ հաստատ կքաղաքականցնեին”,-ասաց Շարմազանովը:

15 թիմ էր մասնակցում հուշամրցաշարին: Առաջին երեք հորիզոնականները գրավեցին Ալավերդու մարզադպրոցի, “Հայպետշինի թաղամասի” եւ “Սանահին սարահարթի” թիմերը: 

Հաղթողներին մեդալներն ու մրցանակները հանձնեցին “Արարատ-73” լեգենդար թիմի խողացողները: Մեկ առ մեկ հնչեցին նրանց անունները եւ մարզադպրոցում գտնվողները հոտնկայս ծափահարեցին նրանց: Հատուկ մրցանակներ էրն պատրաստել նաեւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ալավերդու քաղաքապետարանը:

Վերջում լուսանկար` կազմակերպիչների, հրավիրվածների եւ “Արարատ-73”-ի ֆուտբոլիստների հետ եւ պայմանավորվեցին` հանդիպել մեկ տարի հետո նույն վայրում:: 

Եզրափակիչ խաղին մասնակցեցին նաեւ Ազգային ժողովի պատգամավորներ: 

Մանրամասները տեսանյութում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ