27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ինձ ցնցեց այդ կնոջ բարությունը»

Մի անգամ երեկոյան մեր տուն եկավ մի մարդ ու ասաց. «Այստեղ՝ ոչ հեռու, հնդիկների մի ընտանիք է ապրում, նրանք 8 երեխա ունեն և արդեն երկար ժամանակ է՝ ոչինչ չեն կերել: Ինչ-որ բա՛ն արեք նրանց համար»: Ես բրինձ վերցրի և անմիջապես գնացի նրանց մոտ: Երեխաների դեմքերից երևում էր, որ նրանք ահավոր սոված են: Ես բրինձը մեկնեցի նրանց մորը: Ինչպիսին էր իմ զարմանքը, երբ նա բրինձի կեսը լցրեց ամանի մեջ և
դուրս եկավ: Երբ նա վերադարձավ, ես հարցրի. «Ո՞ւր գնացիք Դուք: Ի՞նչ արեցիք»: – «Նրանք նույնպես ուտել են ուզում», – ընդամենն ասաց այդ կինը: Պարզվեց, որ հարևանությամբ մուսուլմանների ընտանիք էր ապրում, և այդ կինը գիտեր, որ նրանք նույնպես ուտելու բան չունեն:
Ինձ ցնցեց այդ կնոջ բարությունը, որը կիսեց բրինձը հարևանների հետ: Զարմանալին այլ բան է. նա գիտեր, որ իր հարևանները սովում են: Իսկ արդյոք մենք գիտե՞նք՝ ով օգնության կարիք ունի մեր մոտ մարդկանցից: Արդյո՞ք մենք ժամանակ ունենք, որպեսզի իմանանք: Մենք ժամանակ ունե՞նք կիսելու ուրիշների հետ գոնե մեր ժպիտը:

Մայր Թերեզա

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ