27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրք-սիրիական սահմանին Սիրիայի քրդական ուժերը իրենց դրոշն են բարձրացրել

Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի (պատմ. Ուրֆա, Եդեսիա) Աքչաքալե շրջանին սահմանակից սիրիական Թելաբյադ շրջանում Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» (ԺՄԿ-PYD) կուսակցության անդամների կողմից բարձրացվել է  իրենց ռազմական թևի` «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ» (ԺԻՋ-YPG) –ի մեծ դրոշը:

Թուրքական «Haberler» լրատվամիջոցը նկատել է տալիս, որ այդ ամենը տեղի է ունենում  այն ժամանակ, երբ  անվտանգության նկատառումներից ելնելով` թուրք-սիրիական սահմանին շարունակվում է բետոնե պատի շինարարությունը: Ընդ որում դա տեղի է ունենում Թուրքիայի նախաձեռնությամբ:

Հիշեցնենք, որ Թուրքիան ավելի վաղ որոշում էր կայացրել  Սիրիայի սահմանին «անվտանգության պատ» կոչվող նախագծի ընթացքի արագացման վերաբերյալ, որի  շրջանակներում Սիրիայի սահմանին արդեն կառուցված 200կմ երկարությամբ պատին ավելացվելու է ևս 700կմ:  Նշյալ ծրագրով`նախատեսվում է ամբողջությամբ ծածկել Թուրքիայի` Սիրիայի հետ ունեցած 911կմ երկարությամբ սահմանը:

Պաշտոնական Անկարան   թե Սիրիայի քրդական ուժերին, թե «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK)-ը դիտարկում է, որպես ահաբեկչական կազմակերպություններ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ