11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

50 հազարական դրամ կարկուտից տուժած անապահով ընտանիքներին. բավարա՞ր է

 Այսօր կառավարությունը որոշում ընդունեց Արմավիրի մարզի կարկուտից տուժած անապահով գյուղացիներին 50 հազարական դրամ հատկացնել: Նման կերպ՝ ֆինանասական օգնություն կտրամադրվի 1600-ի ընտանիքի: 

Այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ընթացիկ տարվա ինն ամսում կհատկացվի 80 մլն դրամ:

Նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցին Աշատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից, թե արդյոք այդքան գումարը բավարար է այդ ընտանիքներին:

Նախարարը նշեց, որ կառավարության կողմցի ցուցաբերված օգնությունն այս պահին բավական խնդիրներ լուծում է: Նա հիշեցրեց, որ բացի այս ֆինանսական օգնությունը կառավարությունը հոգացել է գյուղացիների ջրի հարկերի և վարկային պարտականությունների մասին: Նախարարը խոստացավ, որ Զբաղվածության կենտրոնի ծրագրերի միջոցով ևս օգնություն կտրամադրվի գյուղացիներին: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ