16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ԵԽ առաջատար խմբակցույթյունները կողմ են Թուրքիայի հետ բանակցությունների սառեցմանը

Նոյեմբերի 22-ին Եվրախորհրդարանում (ԵԽ) քննարկման է դրվել Թուրքիայի ներքին քաղաքական զարգացումների և այս երկրի եվրաինտեգրման գոծընթացի դադարեցման հարցը:

Թուրքական «Habertürk.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին իր ելույթում նախ անդրադարձել է հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին:

Նա նշել է, որ բանակցությունների դադարեցումը կամ սառեցում երկու կողմերի համար էլ իր բացասական հետևանքները կունենա:

«Թուրքիան և Եվրամիությունը մի շարք կարևոր հարցերում կարող են համագործակցել: Կիպրոսի, Սիրիայի, էներգետիկայի ոլորտում մեր համագործակցությունը շատ կարևոր է»,- նշել է Մոգերինին:

ԵՄ ներկայացուցիչը հավելել է, որ Եվրամիությունն, ամեն դեպքում, միշտ պատրաստ է  աջակցել սահմանադրական փոփոխությունների փուլում գտնվող Թուրքիային: Նա նշել է նաև, որ հատկապես ահաբեկչության դեմ պայքարի, սիրիական հարցի, կովկասյան տարածաշրջանում կայունությանն առնչվող հարցերում  ԵՄ-ն և  Թուրքիան մշտական  երկխոսություն վարելու կարիք ունեն:

ԵԽ-ի ամենամեծ քաղաքակն խմբակցության՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (EPP) նախագահ Մանֆրեդ Վեբերը կարծիք է հայտնել, որ ԵՄ-ն ու Թուրքիան գտնվում են ճամփաբաժանի վրա: Անդրադառնալով վերջին օրերին հաճախակի քննարկվող Շանհայի հնգյակին Թուրքիայի հնարավոր անդամակցության հարցին՝ Վեբերը զարմանալի է համարել այն, որ Թուրքիան կարող է ընտրել Չինաստանին ու Ռուսաստանին:

ԵԽ-ի սոցիալ -դեմոկրատական խմբակցության  (S&D) նախագահ Ջիաննի Պիտելլան հայտարարել է, որ իրենք դեռ դրական են վերաբերվում Թուրքիայի եվրաինտեգրմանը, սակայն պարտավոր են  քննադատաբար մոտենալ վերջին շրջանի ձերբակալությունների, բանտարկությունների ու աշխատանքից հեռացման դեպքերին:

«Երբեք չէի մտածել, որ սոցիալ -դեմոկրատները մի օր բանակցությունների դադարեցման բանաձևին կարող են «այո» ասել: Սակայն դեպքերի զարգացումները դա են պարտադրում: Ես կողմ եմ սառեցմանը, սակայն ժամանակավոր կերպով: Երկխոսության հնարավորությունը պետք է պահպանել»,- ասել է նա:

Եվրոպայի կոնսերվատորներ և ռեֆորմիստներ (ECR) խմբակցության նախագահ Սյեդ Քեմալը նշել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է նոր ձևաչափով զարգացնել և պարտադիր չէ, որ դա լինի ԵՄ անդամակցության ձևով:

Լիբերալ-դեմոկրատական խմբակցության (ALDE)  նախագահ Գույ Ֆերհոֆշթադը կարծիք է հայտնել, որ իշխանությունն իրենց ձեռքում կենտրոնացրած Պուտինը, Թրամփն ու Էրդողանը շրջափակել են Եվրամիությունն ու սպառնում են ԵՄ մոդելին:

«Կանաչների» կուսակցության համանախագահ Ռեբեկա Հարմսը նշել է, որ  պետք է զարգացնել երկխոսությունը Թուրքիայի հետ և հոգ տանել, որպեսզի այդ երկիրը հավատարիմ մնա ժողովրդավարության սկզբունքներին:

Եմ շվեդ անդամ Բոդիլ Վալերոն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիան գաղթականների խնդիրը օգտագործում է որպես շանտաժի միջոց:

Նիստի ավարտին հայտարարվել է, որ ԵԽ քաղաքական խմբակցությունները ներկայացրել են բանաձևի  6 տարբեր նախագծեր: Դրանք կքննարկվեն և կմիավորվեն մեկ ընդհանուր փաստաթղթի մեջ: Թուրքիայի հետ բանակցությունների դադարեցման նախագիծը քվեարկության կդրվի նոյեմբերի 23-ին:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ