15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Հայ-թուրքական սահմանի հարցը պետք է քննարկվի Հայաստանի և Թուրքիայի միջև․ Ստոլտենբերգ

Ստամբուլում ընթանում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 62-րդ ամենամյա նստաշրջանը, որին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակութունը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը  վեհաժողովի նիստում ունեցած ելույթից հետո հարց ու պատասխանի ժամանակ արձագանքել է հայ պատգամավոր Կորյուն Նահապետյանի դիտարկմանը:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Haberler» լրատվական կայքը, Նահապետյանը Ստոլտենբերգին հարցրել է՝ արդյո՞ք նա իր թուրք գործընկերների հետ քննարկել է հայ-թուրքական փակ սահմանի հարցը, որը ըստ էության խոցելի է դարձնում անվտանգությունը տարածաշրջանում:

Ստոլտենբերգ նշելով, որ սահմանի փակ լինելու հարցը վերաբերում է երկու երկրներին, ասել է. «Կարծում եմ, որ այս հարցը պետք է քննարկվի երկու երկրների՝ Հայաստանի և Թուրքիայի միջև»:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ