27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բելգիայի վարչապետը Էրդողանի մեղադրանքներն անհեթեթ ու անհիմն է համարել

Թուրքիայի և Բելիգիայի բարձրաստիճան պաշտոնյաների միջև հերթական փոխադարձ քննադատությունների ալիքն է բարձրացել: «Ամերիկայի ձայնի» թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ Բելգիայի վարչապետը արձագանքել է իր երկրին ուղղված Էրդողանի մեղադրանքներին:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե Բելգիան կարևոր կենտրոն է ինչպես «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK), այնպես էլ «Ֆեթուլլահական ահաբեկչական խմբավորման» («Գյուլենական  համայնք»/«Զուգահեռ կառույց» – FETÖ) համար: 

Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը Էրդողանի հայտարարությունը համարել է անհեթեթ, անհիմն և զրպարտություն:

«Բելգիան իրավական երկիր է, և ահաբեկչության հետևանքներից մեծագույն վնասներ կրած երկրին հարիր չեն նման հայտարարությունները: Բելգիան չի կարող հանդուրժել Թուրքիայի կառավարության՝ իր ներքին բախումները Բելգիային վերագրելու միտումը»:

Չարլզ Միշելի այս խոսքերին Թուրքիայի պատասխանը չի ուշացել:

Արտգործնախարարության խոսնակ, դեսպան Հյուսեյին Մյուֆթուօղլուն կարծիք է հայտնել, թե Բելգիայի վարչապետի մեկնաբանությունները Եվրամիության (ԵՄ) երկրների երկակի չափանիշների դրսևորման օրինակ են: Ըստ նրա՝ ԵՄ երկրներն ամեն օր տարբեր երկրների մասին հայտարարություններ են անում, սակայն, երբ խոսքը վերաբերում է իրենց երկրին ուղղված քննադատություններին, իրենք դա մեկնաբանում են որպես երկրի ներքին գործերին միջամտություն:

Թուրքիայի նախագահի խորհրդական և մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը ևս հանդես է եկել քննադատական հայտարարությամբ՝ մեղադրելով Բելգիային ահաբեկչության դեմ պայքարում անսկզբունքայնության մեջ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ