27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիան և Իսրայելը դեսպաններ են նշանակել 6 տարվա դադարից հետո

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Իսրայելում Թուրքիայի նոր դեսպանի անունը: Թուրքական «Mynet.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ նոր դեսպան է նշանակվել նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Քեմալ Օքեմը: Վերջինս ավելի վաղ եղել է Թուրքիայի արտգործնախարարության Միջին Արևելքի վարչության փոխտնօրենը:

Էրդողանը տեղեկացրել է, որ Իսրայելում Թուրքիայի դեսպանը, ամենայն հավանականությամբ, հենց այսօր կանցնի իր պարտականությունների կատարմանը:
Իսրայելն էլ իր հերթին Անկարայում նոր դեսպան է նշանակել Լոնդոնի նախկին դեսպանի օգնական Էյթան Նաեհին: Վերջինս 1993-1997թթ. որպես արտգործնախարարության քարտուղար պաշտոնավարել է Անկարայում: Իսկ ավելի վաղ Նաեհը եղել է նաև Իսրայելի դեսպանն Ադրբեջանում:
Հիշեցնենք, որ 2010թ. թուրք 10 ակտիվիստի մահվան պատճառ դարձած Մավի Մարմարայի միջադեպից հետո Թուրքիայի և Իսրայելի դիվանագիտական հարաբերությունները ղեկավարվում էին միայն հավատարմատարի մակարդակով:
Երկու երկրների միջև կոնֆլիկտի կարգավորումը հնարավոր դարձավ 2016թ. ամռանը: Հունիսին Իսրայելի և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնագիրը օգոստոսի 20-ին վավերացվեց մեջլիսի, իսկ օգոստոսի 31-ին՝ նախագահ Էրդողանի կողմից:
Աղբյուր` Ermenihaber.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ